Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց:

1. Կասեցում: Գիտելիքների զարգացման համար անհրաժեշտ է ընդհանուր պատկերացում ունենալ առցանց իրադարձությունների մասին: Սակայն պետք է խուսափել ուշադրությունը շեղող գործոններից:

2. «Գորտին դուրս շպրտել»: Հիշեք սառը ջրով կաթսայի մեջ աստիճանաբար եփվող գորտի պատմությունը: Համակարգիչը նման է դրան. առանց զգալու` շեղվում եք աշխատանքից: Աշխատանքին չվերաբերող նամակները կարդալու փոխարեն կատարեք կիսատ գործերը:

3. «Լոլիկի» մեթոդ: 25 րոպե աշխատել որևէ առաջադրանքի վրա, հանգստանալ և շարունակել: Դա օգնում է կենտրոնանալու մեկ խնդրի վրա: Մյուս մեթոդը աշխատանքային օրվա առաջադրանքների ցուցակը գրելն է:

4. Մեդիտացիա: Մեդիտացիայի 5 րոպեն կհանգստացնի միտքը և կօգնի կրկին կենտրոնանալ աշխատանքի վրա:

5. Ստեղծել արտադրողականության այլընտրանքային օրացույց: Ցանկալի է սեփական աշխատանքային օրացույց ստեղծել` առցանց ֆորմատով: Այնտեղ գրել ժամանակը, ինչը պլանավորում եք ծախսել տարբեր գործերի վրա:

6. Ինքնավերահսկողություն: Շեղող գործոններին կարող եք հակազդել՝ օգտագործելով ձեզ հարմար ցանկացած միջոց, այդ թվում՝ կամքի ուժը և ինքնակարգապահությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. blog.omgarmonika.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ